Փրկարարներն օգնել են քաղաքացուն հասնել շտապօգնության ավտոմեքենային
Հունվարի 9-ին, ժամը 16.46-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրիի հին օդանավակայանի տարածքի 6-րդ տան բնակչուհին ունի առողջական խնդիր, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել և առատ ձյան ու մերկասառույցի պատճառով շտապօգնության ավտոմեքենան չի կարողանում մոտենալ նշված հասցեին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ԱԻՆ-ն հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:
Փրկարարները, պատգարակի օգնությամբ, 1955 թ. ծնված Ռիմա Սարգսյանին մոտ 400 մ ոտքով տարել են դեպի շտապօգնության ավտոմեքենան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել