HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոսքից հետ կանգնել չկա

Ատում եմ հրաժեշտը: Այնքան անիմաստ տխրություն կա դրա մեջ: Հրաժեշտի ժամանակ թվում է' երբեք էլ չես հանդիպի նրան: Հրաժեշտի հուզումը պարզապես սպանում է մարդուն: Ու որքան երկար է այն տևում, գրողը տանի: Ոչ թե ցանկացել եմ, որ չհեռանան ինձանից, այլ, որ այդ սպանիչ վայրկյանները շուտ անցնեն: Այդպես էի հրաժեշտ տալիս հորս 7 տարեկանում: Փակված լոգարանում, ուռած ու կարմրած աչքերով ու ձեռքերով ականջներս փակ, որ չլսեմ թե դռան մոտ կանգնած հայրս ինչպես է կանչում անունս: Ամենասարսափելին այն է, որ մի գուցե գլխի ընկնեն, թե ինչու են կարմրած աչքերդ: Ու երբեք չի հաջողվում խուսափել այդ անիծյալ հրաժեշտից: Կոկորդում հսկայական քար, սեղմված ատամներ, դողացող մարմին, ջղաձգված ժպիտ ու ժամանակը հաշվող վայրկյաններ:

Ինչպես հորս կճանապարհեի 14 տարի առաջ, այնպես էլ այսօր ճանապարհում եմ 2012-ը: Նույն սեղմված ատամներով, խամրած աչքերով, հիմար կատակներով ու լարված ժպիտով: Այն նույն ժպիտից, երբ մի հիմար ասում է' եկեք նկարվենք միասին, իսկ դու չես հասցնում ասել, որ քեզ զանգում են ու պետք է դուրս գաս: Քեզ անգամ ստիպում են, նկարվել ու մի բան էլ ' ասել պանիիիիիիիր: Հենց այդ պանրից է ամանորյա իմ ժպիտը: Հենց այդ ժպիտով եմ ճանապարհում նրան, ով էլ երբեք չի վերադառնա: Մտքումս անընդմեջ փորձում եմ ամփոփել տարին, բայց չի ստացվում: Հասնում է մի կետի ու կիսատ է մնում: Երևի նրանից է, որ ողջ տարին մի տեսակ կիսատ մնաց. Ո՞նց ես: Հարցնում էի ընկերներիցս մեկին (մենք իրար գտել ենք կիսատպռատության ժամանակ ու իրար կեսի կես խոսքից ենք հասկանում, մի խոսքով լավագույն ընկերներ ենք): Գիտես մի տեսակ կիսատության զգացում ունեմ, հասկանում ես չէ what I mean? Հա շատ լավ եմ հասկանում: Ասում էի: Ի՞նչ կա: Մի ուրիշ անգամ հարցնում էր էդ լավագույնս: Եսիմ:

Շարունակությունը` sard.hetq.am բլոգում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter