HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օգնենք չորսամյա Լիլիթին

2012 թ.-ի սեպտեմբերին 4-ամյա Լիլիթի մոտ հայտնաբերվել է երիկամի չարորակ ուռուցք: Այժմ Լիլիթը բուժվում է Ֆրանսիայի Լիլլ քաղաքի հիվանդանոցներից մեկում: Բուժման առաջին փուլի և վիրահատման համար անհրաժեշտ գումարի մեծ մասը փոխանցված է, սակայն բուժումը կտևի ամենաքիչը 1 տարի, որի համար կպահանջվի ավելի քան 30.000 ԱՄՆ դոլար: Ձեր կողմից նվիրաբերված ցանկացած գումար կօգնի Լիլիթին: Խնդրում ենք օգնել՝ փրկելու նրա կյանքը: Նախապես շնորհակալություն:

Փոխանցում կարող եք կատարել Հայէկոնոմբանկի հետևյալ հաշվեհամարներով՝

AMD - 163288028141

USD - 163288028158

EUR - 163288028166

Հաշվի պատասխանատու՝ Շուշանիկ Առաքելյան (Լիլիթի մայրը)
հեռ.   091 210 213 Կամո (Լիլիթի հայրը)

Նվիրաբերելով 500-1000 դրամ` ոչ թե կսննկանաք, այլ «կհարստանաք»: Միահամուռ ջանքերով օգնենք փոքրիկ Լիլիթին: 

Իրադարարձության էջը Ֆեյսբուքում:

«Գործով ապացուցենք, որ...» քաղքացիական նախաձեռնություն

Մեկնաբանություններ (1)

Նարեկ
Նվիրաբերելով 500-1000 դրամ` ոչ թե կսննկանաք, այլ «կհարստանաք»`-այ էս նախադասությունը ավելորդ էր...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter