HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ողջ գիշերվա ընթացքում փողոցներն ու մայթերը մշակվել են աղով և ավազով. Երևանի քաղաքապետարան

Մայրաքաղաքում շարունակվում են փողոցների և մայթերի, ինչպես նաև բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները։ Աշխատանքներում ներգրավվել է վարչական շրջանների համապատասխան ծառայություններում առկա ամբողջ տեխնիկան, ինչպես նաև  շինարարական կազմակերպությունների կողմից տրամադրված մեքենասարքավորումները:

Ողջ գիշերվա ընթացքում փողոցներն ու մայթերը մշակվել են աղով և ավազով: Առավոտյան ժամը 4-ից գրեյդերների միջոցով մաքրման աշխատանքներ են իրականացվել գլխավոր պողոտաներում և փողոցներում:

Հունվարի 10-ի առավոտյան տվյալներով՝ փողոցների և մայթերի մաքրման և մշակման աշխատանքների նպատակով օգտագործվել է ավելի քան 200 տոննա աղ և շուրջ 800մ/խ ավազ։ Ներկայում, փողոցների և մայթերի մաքրմանը զուգահեռ, տեղափոխվում է կուտակված ձյունն ու համապատասխան ծառայությունների աշխատակիցների, ինչպես նաև պայմանագրային կարգով ներգրավված շուրջ 274 աշխատողների ու 120 երիտասարդ կամավորների ուժերով ընթանում են նաև վերգետնյա անցումների, ստորգետնյա անցումների աստիճանահարթակների, շքամուտքերի հարակից և բակային տարածքների մաքրման աշխատանքներ։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter