HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը 2013-ին լարված է աշխատելու. Տիգրան Սարգսյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2013 թ. առաջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը. «Այսօր 2013 թվականի մեր առաջին նիստն է, և ես ուզում եմ բոլորիդ շնորհավորել Նոր տարվա և Սուրբ ծնունդի տոների կապակցությամբ։ 2012 թվականը մեզ համար լարված աշխատանքի տարի էր, բայց մենք կարողացանք արձանագրել լուրջ հաջողություններ։ Եթե դատենք այն առաջնահերթություններով, որ դուք ներկայացրել եք և որոնք պետք է այսօր մեր օրակարգային հարցերից մեկում քննարկենք, 2013 թվականին մեզ նույնպես լարված աշխատանք է սպասվում։ Անհրաժեշտ է, որ մենք լինենք լավատես և լավատեսությամբ նայենք դեպի ապագան, մանավանդ որ դրա համար 2012 թվականին լուրջ հիմքեր ենք ստեղծել։ Առաջին հերթին այդ են վկայում 2012-ին հրապարակված միջազգային վարկանիշները՝ բիզնես միջավայրի բարելավումը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նույնպես արձանագրված լուրջ առաջընթացը։

Այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել «Հերիթեյջ Ֆաունդեյշըն»-ի և «Ուոլ սթրիթ ջուրնալ»-ի կողմից հրապարակվող տնտեսական ազատության ինդեքսի արդյունքները։ Այս բնագավառում ևս մենք առաջընթաց ենք արձանագրել՝ բարելավել ենք մեր դիրքերը, ինչը նույնպես մեզ համար լավատեսության հիմքեր է ստեղծում, որ 2013 թվականին կկարողանաք մեր բարեփոխումներն առաջ տանել։ Սա նույնպես կարևորագույն ինդեքսներից է, որը գտնվում է ներդրողների ուշադրության կենտրոնում և, բնականաբար, այս ինդեքսի անունը մեզ համար նույնպես ունենալու է էական նշանակություն»։

ՀՀ կառավարությունը հաստատել է կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը, գերակա խնդիրները, կառավարության գործունեության միջոցառումների և գերակա խնդիրների հիմնավորումները։

Մեկնաբանություններ (2)

Davit
ՀՀ տնտեսությունը գտնվում է ծայրահեղ ծանր իրավիճակում, առաջինը որ ՀՀ կյանքի տևողությունը կրճատվել է մոտենալով աֆրիկյան երկրների մարդկանց կյանքի տևողությանը, ես մասնագիտությամբ տնտեսագետ եմ և ոչ թե վատախողում եմ չքնաղ երկրիս մասին, այլ սխալ մոտեցումները, ինչու մարդը տարրական բուժում չստանալու պատճառով պեքտ է մեռնի վերջապես ով եք դուք և ով է պատասխան տալու այս ամենի համար: Շրջել եք ամբողջ աշխարհը և տեսելեք ինչպես են մոտենում մարդկությունը մարդու առողջությանն ու ապահովությանը, հիվանդ մարդը չի կարող ստեղծել առողջ տնտեսությունով երկիր պարոն վարչապետ:
Vardan
Մեզ հարկավոր չեն օտարների գնհատականները, մեզ հարկավոր են մեր մանուկների և ծերերի գնհատականը, տպեք թերթում մի տատիկի գնհատականը Ձեր աշխատանքի մասին, եթե չեք տիրապետում մասնագիտությունը տվեք հայտարարություն թերթում պահանջվում է բարձրագույն կրթության մասնագետ, որը կաշխատի վարչապետի պաշտոնում և այնպիսի հաշվարկ կանի, որ ապահովի հայ մարդու հացի խնդիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter