HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Գլխավոր դատախազի եղբորորդուն տարել են ոչ թե բաժին, այլ տուգանային հրապարակ

Այսօր թերթերից մեկը գրել էր, որ երեկ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբոր` Աջափնյակի թաղապետ Ռուբեն Հովսեփյանի որդին` Գառնիկը, ընկերների հետ ծեծել է մի քանի ոստիկանի: Սակայն թաղապետ Հովսեփյանի միջամտությամբ վերջիններս շուտով ազատ են արձակվել:

Ի պատասխան «Հետքի» հարցմանը` ոստիկանության մամլո ծառայությունից հայտնեցին. «Տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Գառնիկ Հովսեփյանին ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, վարորդական իրավունքի վկայական չունենալու պատճառով, մեքենայի հետ միասին տեղափոխել են տուգանային հրապարակ: Խնդիրն արագ հարթվել է, քանի որ կարճ ժամանակ անց ներկայացվել է ավտոմեքենայի համապատասխան փաստաթղթերը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter