HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը սահմանել է սոցիալական վճարման չափերը

ՀՀ կառավարությունը հաստատել է ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայություն տրամադրող տարածքային մարմինների' հաշվի առնելով ՀՀ 2013 թ. պետբյուջեի նախագծով ընտանեկան նպաստի և միանվագ օգնության համար հատկացված միջոցները։ Ընտանիքի անապահովության սահմանային միավոր է սահմանվել 30.00-ն, ընտանեկան նպաստի բազային մասը' 16 հազար դրամ։

Հաստատվել են 30.01-35.00, 35.01-39.00, 39.01 և ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամներին տրվող հավելումները։ Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափ է սահմանվել 50 հազար դրամը, իսկ ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար' 430 հազար դրամը, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը' 18 հազար դրամը։

Զոհված Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի չափ է սահմանվել 250 հազար դրամը, զոհված' առաջին աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի չափը' 150 հազար դրամը, զոհված' երկրորդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի չափը' 100 հազար դրամ։ Սույն որոշման գործողությունը տարածվում է 2013 թ. հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

Իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում փոփոխություններ և լրացում կատարելու միջոցով կառավարությունը կարգավորել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու եկեղեցականի' մինչև 1992 թ. հունվարի 1-ն աշխատած ժամանակահատվածը նրա աշխատանքային ստաժում հաշվարկելու հարցը, վարժարանների ուսուցիչների' մասնակի կենսաթոշակ ձեռք բերելու իրավունքը և այլն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter