Պատգամավոր Լեւոն Սարգսյանը կապ չունի
Ըստ մամուլում հրապարակված տեղեկության` երեկ գիշերը ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանը ջիպով հարվածել է Նալբանդյան փողոցում տեղակայված Ազգային անվտանգության շենքի դարպասներին, մեքենայով ներխուժել է շենքի ներքին բակ «ու «տժժիկներ» արել»: ԱԱԾ-ականները փորձել են թույլ չտալ, որ մեքենան հեռանա, եւ փակել են բակից դուրս գալու ճանապարհը: Սակայն «ջիպի վարորդն այնպես է հայհոյել ու սպառնացել ԱԱԾ-ականներին, որ վերջիններս վախից թողել են այն»:
«Նման միջադեպ տեղի ունեցել է, բայց ոչ այն կերպ, ինչպես թերթում է գրված: Իսկ պատգամավոր Լեւոն Սարգսյանը կատարվածի հետ ընդհանրապես կապ չունի»,- «Հետքին» հայտնեցին ԱԱԾ-ի մամուլի կենտրոնից եւ մանրամասնեցին. «Իրականում մի երիտասարդ` Արա Տիտանյանը, թմրանյութի ազդեցության տակ «Ռավ 4» ջիպ մակնիշի ավտոմեքենայով հարվածել է շենքի դարպասին եւ կոտրել այն: Վերջինս ձերբակալված է եւ ՀՀ օրենսդրությանը համապատասխան` կենթարկվի պատասխանատվության»:
Մեկնաբանել