Կանոնակարգվում է բնապահպանության իրավական դաշտը
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում սահմանել է օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկման իրականացման և այդ նպատակով վճարի չափերի հաշվարկման և վճարման կարգերը։
Կառավարություն նախագիծը ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն է ներկայացրել` հիմնավորելով այն հետևյալ կերպ.
ՀԻՄՆԱՎՈՐՈԻՄ
«Օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման, վճարների չափերի հաշվարկման և վճարման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
1.1 2011թվականի նոյեմբերի 28-ին ընդունված «Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի» 15-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով, 17-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 61-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանվել է օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման կարգի մշակման անհրաժեշտությունը: «Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» ամրագրվել են բնության և շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված մի շարք նոր մոտեցումներ, որոնց թվին է պատկանում նաև մշտադիտարկումների իրականացումը լուծարված կամ կոնսերվացված հանքավայրերի, ինչպես նաև լեռնահանքային արդյանաբերութան համալիրի բաղկացուցիչ մաս հանդիսացող արտադրական լցակույտերի տարածքներում: Նման մշտադիտարկումների իրականացումը հնարավորություն կընձեռի ժամանակին արձանագրել փակված հանքի, արդյունահանման արդյունքում առաջացած արտադրական լցակույտերի տարածքի երկրաբանական միջավայրի, հիդրոերկրաբանական և ինժեներարերկրաբանական պայմանների փոփոխությունը, միջոցներ ձեռնարկել հնարավոր վնասը կանխելու, վերացնելու կամ նվազագույնի հասցնելու ուղղությամբ:
ՀՀ կառավարության վերոնշյալ որոշման ընդունումը նախադրյալներ կստեղծի ընդերքի օգտագործման հետ կապված բնության եւ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի գործընթացների կարգավորմանը:
1.2 «Օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման, վճարների չափերի հաշվարկման և վճարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունումը կկանոնակարգի ընդերքի օգտագործման հետ կապված բնության եւ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի իրավական դաշտը, թույլ կտա նշված ոլորտում կարգավորելու և իրականացնելու գործունեություն նոր օրենսգրքի պահանջներին համապատասխան:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
«Օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման, վճարների չափերի հաշվարկման և վճարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման նպատակն է օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործումը համապատասխանեցնել «Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի» նոր պահանջներին:
1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության և իրավաբանական վարչության կողմից:
2. Ակնկալվող արդյունքը
Որոշման ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարութունը կիրականացնի իրեն վերապահված գործառույթները «Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել