HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Մեսրոպ Հարությունյան. «Մեզ պետք չեն նախագահի ձեւական հարձնարարություններ»

Նախագահ Սերժ Սարգսյանը խստագույնս հանձնարարում է լրագրողների նկատմամբ կառարված բռնարարքները բացահայտել, որպեսզի այդ հանցագործությունները չբացահայտվեն: Նման կարծիքի է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը: Այդ մասին նա հայտարարեց փաստաբան-լրագրող Արգիշտի Կիվիրյանին 5 օր առաջ դաժան ծեծի ենթարկելու կապակցությամբ այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ:

Մեսրոպ Հարությունյանը, իր խոսքերով` հանգել է նման գնահատող եզրակացության «ճիշտ փաստերի» համադրումից: Մասնավորապես` նախագահի եւ վարչապետի նմանատիպ «խստագույն հանձնարարականներից» հետո առ այսօր չբացահայտված են մնացել անցյալ տարի «Ազատություն» դառիոկայանի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հրաչ Մելքումյանի եւ «Հետք» էլ. օրաթերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի նկատմամբ կատարված հարձակումները:

«Նման դեպքերի թվարկումը կարող եմ էլի շարունակել: Այս ձեւով հարցերը լուծելը` մարդկանց ահաբեկելը, ծեծելը, սպանության փորձեր իրականացնելը, արդեն սպառնալիք են մեր հասարակության համար: Մարդիկ, ովքեր չգիտեն երկու բառ իրար հետեւից կապել, ովքեր չգիտեն մտքին` միտք, խելքին` խելք, դատողությանը` դատողություն հակադրել, վերցնում են դուբինկաները, հրազենը եւ հարձակվում լրագրողներիս վրա»,- ասում է Մ. Հարությունյանը:

Վերջինս տարակուսում է, որ այսքանից հետո դեռ զարմացողներ կան, երբ Հայաստանը տարեց տարի նահանջ է արձանագրում, երբ միջազգային կազմակերպությունները Հայաստանի մամուլը հերթական անգամ գնահատում են ոչ ազատ, իսկ հասարակությանը` ոչ դեմոկրատական:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter