HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Վարդան Ղուկասյան. «Տեսնես` ի՞նչ կարող ուժեր են աշխատում, որ ամեն հարցում ինձ հիշում են»

Այսօր Գյումրիում կաթվածահար էր եղել միկրոավտոբուսների աշխատանքը` Երեւանի ավագանու ընտրությունների պատճառով: «Հետքն» արդեն գրել է, որ առավոտյան Հանրապետական քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ Գյումրու 12, 20 և 22 երթուղին սպասարկող միկրոավտոբուսները մոտ 500 հոգանոց ընտրազանգված էին տեղափոխել մայրաքաղաք:

Մեր տեղեկություններով` այդ ընտրազանգվածի տեղափոխման անմիջական վերահսկողությունն իրականացրել է Գյումրու փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը: Սակայն Լևոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե Գյումրիից մարդկանց տեղափոխումը ղեկավարում է անձամբ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

«Բայց Գյումրին ի՞նչ կապ ունի Երեւանի քաղաքապետի ընտրությունների հետ,- ի պատասխան մեր հարցադրմանը` զարմացավ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը,- այդ մարդիկ պետք է գրանցում ունենան, չէ՞, որ կարողանան ընտրություններին մասնակցել»:

Վարդան Ղուկասյանի վստահեցմամբ` այսօր Գյումրիում տրանսպորտը նորմալ աշխատել է, եւ ոչ մի գյումրեցի էլ Երեւանի ավագանու ընտրություններին չի մասնակցել:

«Զարմանալին գիտե՞ք որն է, որ Երեւանում ընտրություններ են լինում, իմ անունն են տալիս, Գյումրիում էլ են ընտրություններ լինում, էլի իմ անունն են տալիս: Տեսնես` ի՞նչ կարող ուժեր են աշխատում, որ ամեն հարցում ինձ հիշում են»,- զարմանում է քաղաքապետ Ղուկասյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter