HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդիում 2013-ի 10 օրերին ծնվել է 10 երեխա

Այսօր` ժամը 13:00-ի սահմաններում, Ալավերդու «Բժշկական կենտրոն» ՓԲԸ –ի ծննդատուն այցելելուն  պես ծնվեց այս տարվա տասներորդ  ալավերդցին: Երեխան տղա էր: «Ես աղջկա էի սպասում, անակնկալի եկա, երբ իմացա տղա եմ ունեցել: Այդ պատճառով էլ տղայիս անունը չենք որոշել»,- ասաց դեռ ծնարանում գտնվող երեխայի մայրը`Թամարա  Մոսինյանը:  Նորածինը վերջինիս  երկրորդ երեխան էր. «Առաջնեկս աղջիկ է»,-ասաց  մայրը:   

Երջանիկ պատահականությամբ դեռ ծննդատանն էր գտնվում  2013թ.-ի հունվարի մեկին ծննված Միլենա Դալլաքյանը: Մայրը` Սյուզաննա Դալլաքյանը Մղարթ գյուղից է:

Ծննդատանը գտնվող 3-րդ նորածինը նույնպես աղջիկ էր:  Նրա մայրը` Ադանա Մոսինյանը  հայտնեց, որ նորածինը իր երկրորդ աղջիկն է. «Հայրը որոշել է երեխայի անունը Էմմի դնել»,- ասաց Ադանան:

Ծննդատան տնօրեն Լյուդա Մկրտումյանը հայտնեց, որ 2013թ.-ի անցած 10 օրերին  ծննդատանը ծնվել է  10 երեխա` 6 աղջիկ և 4 տղա: «Փոքր-ինչ առաջ ծնվեց 10-երորդ  երեխան: Երեխայի քաշը նորմալ է` 3 կգ, բոյը` 51սմ, ճիչը  բարձր, առողջ մանչուկ է: Ընտանիքում շատ մեծ ուրախություն է»,- ասաց Լյուդա Մկրտումյանը: Հունվարի մեկին  ծննդատան առաջին ծննդի մասին էլ բժշկուհին  հայտնեց, որ նա նույնպես առողջ է:

«Տարին լավ սկսեցինք: Մենք 2 կարևոր ցուցանիշ ունենք`խուսափել մոր և մանկան մահացությունից: Երբ տարին ավարտում ենք այս երկու ցուցանիշների զերո արդյունքով, այդ տարին մեր բաժանմունքի համար արձանագրվում է որպես հաջող տարի: Տարիների փորձը ցույց է տվել, որ տարվա  առաջին ծնունդը աղջիկ լինելու դեպքում` մեր ծննդատանը ամբողջ տարում հաջողություններ է արձանագրվում: Դա մեզ համար հաճելի խորհրդանիշ է»,- ասաց Լյուդա Մկրտումյանը:  

Վերջին չորս տարիներին Ալավերդու ծննդատանը մոր և մանկան մահացություններ չեն գրանցվել:  Ներկայումս ծննդատան պոլիկլինիկական բաժանմունքում գրանցված են 230 հղիներ: Ալավերդու ծննդատանը 2012թ.-ին ծնվել են 346 նորածիններ:  Ըստ Լյուդա Մկրտումյանի  ծնելիությունը    նախորդ`  2011թ.-ի համեմատ 35 ծնունդով  աճել  է. «Մենք ակնկալում ենք, որ 2013թ.-ին հղիների թիվը էլ ավելի կավելանա: Ոuրախությամբ նկատում ենք, որ մեզ մոտ կանայք սկսել են ունենալ նաև 3-րդ երեխան: Հուսով ենք` այս տարի  կկատարվի մեր երազանքը և մենք կտեղափոխվենք  ներկայումս կապիտալ վերանորոգման ենթարկվող նոր  ծննդաբերական բաժանմունքի շենքը, որը հագեցված կլինի  բժշկական ժամանակակից սարքավորումներով»,- ասաց  Լյուդա Մկրտումյանը:

Մեկնաբանություններ (1)

bari mard
cnveq u uraxutyun pargeveq dzer cnoxnerin,,aroxjutyun dzez

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter