HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ռուբեն Այվազյանը ընտրագրավի հարցը լուծել էր, սակայն չվճարեց ու դուրս մնաց ընտրապայքարից. ինչո՞ւ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում փաստաբան, ԲՀԿ անդամ Ռուբեն Այվազյանն առաջադրվել էր փետրվարի 18-ին կայանալիք նախագահի ընտրությանը որպես թեկնածու, սակայն 8 մլն դրամ ընտրագրավը չվճարելու համար այսօր նա դուրս մնաց ընտրապայքարից:

«Պատրաստվում էի դիմել դատարան ՀՀ նախագահական ընտրությունները 54 օրով հետաձգելու համար, սակայն հետագայում իմ կուսակից ընկերների հետ զրուցելուց հետո որոշեցի չշարունակել ընտրապայքարը: Ասեմ, որ լրատվամիջոցները նկարահանումներ են կատարել իմ նախընտրական շտաբում, որտեղ տեղի էր ունենում շտաբի բարեկարգման եւ կահավորման աշխատանքներ, ինչը եւս մեկ անգամ ապացուցում է, որ գումարային խնդիրները լուծվել էին»,-«Հետքի» հետ զրույցում ասաց Ռուբեն Այվազյանը:

Հարցին, թե ինչը ստիպեց իրեն, որ, այնուամենայնիվ մտածի ՀՀ նախագահ դառնալու մասին, Ռուբեն Այվազյանը պատասխանեց. «ՄԻԵԴ-ում գործեր նախապատրաստելու ժամանակ նկատեցի, որ Հայաստանը թալանվել է օրենքի ուժով, եւ այդ ամենը կարելի է վերադարձնել նոր օրենքներ ընդունելով: 2 տարվա ընթացքում նախապատրաստել եմ տարբեր օրենքների նախագծեր, ինչի համաձայն ես կկարողանայի Հայաստանը դուրս բերել այս ծանր սոցիալ-տնտեսական վիճակից»:

Ռուբեն Այվազյանի խոսքերով՝ նախագահի թեկնածուները որեւէ նոր ծրագիր չեն ներկայացելու, ինչը լավ բան չի խոստանում Հայաստանի համար: «Թեկնածուներից մեկը ծրագիր ներկայացնելու փոխարեն զբաղված է կարգախոսեր ընտրելով: Իսկ մնացածը որեւէ նոր բան չեն ասում: Իմ կարծիքով, եթե կոռուպցիայի դեմ պայքարի իմ ծրագիրը կյանքի չկոչվի, որեւէ առաջընթաց ու բարեփոխումներ երկրում չի լինելու»,-ավելացրեց Ռ. Այվազյանը:

Լուս.՝ Ռ. Այվազյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter