HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». ո՞ւր է Ս. Սարգսյանի ստեղծած աշխատանքային խումբը

Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում դիտորդական առաքելության իրականացնելու նպատակով երեկ Հայաստան է ժամանել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հիմնական խումբը` առաքելության դեկավար Հայդի Տալիավինի գլխավորությամբ: Դիտորդների խումբը հանդիպում է ունեցել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Այս հանդիպման ժամանակ Նալբանդյանը, կարելի է ասել՝ սենսացիոն հայտարարություն է արել: Մասնավորապես, Նալբանդյանը ոչ ավել, ոչ պակաս, հայտարարել է, թե «անցյալ տարվա խորհրդարանական ընտրությունները դրական են գնահատվել միջազգային կառույցների կողմից, որոնք նաեւ համապատասխան առաջարկությաններ են արել ընտրական գործընթացները բարելավելու նպատակով: Այդ առաջարկությունների իրագործման համար անցյալ տարվա օգոստոսին Սերժ Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որի կողմից արդեն իսկ կարեւոր աշխատանք է կատարվել»:

Բանն այն է, որ մինչեւ այժմ ընտրությունների հարցով զբաղվելու նպատակով ստեղծված որեւէ աշխատանքային խմբի մասին տեղեկատվություն չի տարածվել: Այսինքն՝ կամ իշխանություններն այդ խումբը ստեղծել են ծածուկ եւ հանրությանն այդ մասին ոչինչ չեն ասել, կամ Նալբանդյանն ուղղակի դիտորդների աչքին թոզ է փչել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter