Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 62-րդն է աշխարհում
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման մարտ ամսվա ցուցակը: Այն շարունակում է գլխավորել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի ընտրանին: Աշխարհի փոխչեմպիոն հոլանդացիներն էլ պահպանել են երկրորդ տեղը: Երրորդ հորիզոնական է բարձրացել Բրազիլիան:
Հայաստանի ազգային հավաքականը 3 աստիճանով վեր է բարձրացել եւ այժմ 62-րդն է: Մեր ընտրանու հետ «Եվրո-2012»-ի ընտրական 2-րդ խմբում ընդգրկված Ռուսաստանի հավաքականը 18-րդն է (-5), Սլովակիան` 27-րդը (-5), Իռլանդիան` 34-րդը` (0), Մակեդոնիան` 85-րդը (-2), իսկ Անդորրան` 202-րդը (0):
Մեր հարեւան երկրներից լավագույն արդյունքն ունի Թուրքիան, որը 30-րդ տեղում է, Իրանը 47-րդն է, Վրաստանը` 56-րդը, իսկ Ադրբեջանը` 107-րդը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել