HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հեռացվում են բազմաբնակարան շենքերի տանիքների սառցալեզվակները

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ փողոցներում ու մայթերում շարունակվող ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ իրականացվում է նաև մայրաքաղաքի բազմաբնակարան, հասարակական շենքերի ու շինությունների տանիքներից կախված սառցալեզվակների և ձյան հեռացման գործընթացը:

Խնդիրը առաջին հերթին անցորդների անվտանգ անցուդարձի ապահովումն է, քանի որ ինչպես գոյացած սառույցը, այնպես էլ կտուրների եզրին կուտակված ձյունը ցած թափվելով կարող են պոտենցիալ վտանգ սպառնալ մարդկանց կյանքի և առողջության համար: Այս աշխատանքներում Երևանի քաղաքապետարանին տեխնիկապես, ինչպես նաև հրշեջ փրկարարների ներգրավմամբ, աջակցում է ԱԻՆ Երևանի փրկարարական ծառայությունը, համատիրությունների աշխատակիցները, ճանապարհային ոստիկանությունը,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցները, ովքեր զգուշացնում էին քաղաքացիներին աշխատանքների ընթացքում տվյալ հատվածները շրջանցելու անհրաժեշտության մասին:

Գործընթացը մայրաքաղաքում կծավալվի այնքան ժամանակ, մինչև վերանա  սառցալեզվակների ցած թափվելու վտանգը: Սակայն բոլոր դեպքերում քաղաքացիների խորհուրդ է տրվում ցուցաբերել զգուշավորություն և այս օրերին հնարավորին խուսափել շենքերի ու շինությունների անմիջական հարևանությամբ անցուդարձ կատարելուց:

Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter