HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության աշխատանքները մեկնարկեցին

Հայաստանում նախագահի ընտրությունը դիտարկելու նպատակով ժամանած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության աշխատանքները մեկնարկեցին

Այսօր տեղի ունեցավ  Հայաստանում՝ փետրվարի  18-ին կայանալիք նախագահական ընտրությունները դիտարկելու նպատակով ժամանած ԵԱՀԿ մարդու իրավունքների և ժողովրդավարական հաստատությունների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ընտրությունների դիտորդական առաքելության աշխատանքների մեկնարկման մամլո ասուլիսը:   

Առաքելությունը ժամանել է ՀՀ վարչապետի հրավերով:

Առաքելությունը ղեկավարում է դեսպան Հայդի Թալիավինին և բաղկացած է Երևան քաղաքում տեղակայված  13 միջազգային փորձագետներից, ինչպես նաև 24 երկարաժամկետ դիտորդներից, որոնք տեղաբաշխվելու են ողջ երկրով:  Ի հավելումն, ԺՀՄԻԳ հրավիրելու է  250 կարճաժամկետ դիտորդներ՝ ընտրությունների օրը, ինչպես նաև արդյունքների հաշվման գործընթացները հետևելու նպատակով: 

Դիտորդները գնահատելու են նախագահական ընտրությունների համապատասխանությունը ԵԱՀԿ պարտավորություններին, միջազգային այլ չափանիշներին, ինչպես նաև  ազգային օրենսդրությանը: Դիտորդները  մանրամասնորեն հետևելու են քարոզարշավի ընթացքին, ընտրական և կառավարության համապատասխան մարմինների աշխատանքին, ուսումնասիրելու են ընտրական օրենսդրությունը, մեդիա միջավայրը և ընտրական վեճերի լուծման ընթացքը:

Որպես դիտարկման գործընթացի մի մաս, առաքելությունը հանդիպելու է նախագահական թեկնածուների, համապատասխան իրավասու մարմինների և քաղաքական կուսակցությունների, դատական համակարգի աշխատակիցների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: 

Ընտրության օրը դիտարկելու նպատակով ժամանած կարճաժամկետ դիտորդները ընդգրկվելու են թիմերում՝ կազմելով երկուական դիտորդ յուրաքանչյուր թիմում, և տեղաբաշխվելու են ողջ երկրով՝ տեղամասերի բացման, քվեարկության, քվեաթերթիկների հաշվման և ընտրության արդյունքների ամփոփման գործընթացները հետևելու նպատակով:

Նախնական հանգամանքների և եզրակացությունների վերաբերյալ հայտարարությունը ներկայացվելու է ընտրության հաջորդ օրը:

ԺՀՄԻԳ-ը հրապարակելու է իր վերջնական զեկույցը՝ ընտրական գործընթացների ավարտից երկու ամիս անց: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter