HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Սերժ Սարգսյանն ու հայ կանայք

Համացանցում շրջանառության մեջ է դրվել մի «գրքույկ», որր վերնագրված է այսպես՝ «Հայ ընտանիք (խնդիրներ և հարցադրումներ)»: Գրքույկի վերնագրի ներքևի հատվածում մեծ տառերով գրված է` «Հրատարակիչ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ»:

«Բավականին գավեշտալի «աշխատություն» է հրատարակել ՀՀԿ-ն, բայց խնդիրը ոչ թե զավեշտն է, այլ այս կուսակցության մոտեցումները, օրինակ, Եվրախորհրդին: Եվ սա այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանն ու նրա «թիմը» անընդհատ հայտարարում են, թե Հայաստանը եվրոպական ընտանիք ինտեգրվելու համար պատրաստ է ու անհամբեր սպասում է դրան:

Հիմա տեսնենք, թե իշխող Հանրապետական կուսակցությունը` Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ, ինչ է մտածում միջազգային կառույցների և, իհարկե, առհասարակ հայ կնոջ ու ընտանիքի մասին:

Մեջբերում «գրքույկից»: «Վերջին տարիներին, Արևմուտքին կապկելու մոլուցքի ծիրում, հայկական միջավայրում (մասնավորաբար ՀՀ-ում) սկսել է արհեստական մի երևույթ` հայ կնոջ այսպես կոչված «ազատագրության» հարցի քարոզչությունն ու հանուն հայ տղամարդու հետ նրա «համահավասարեցման» արշավը: Միջազգային կազմակերպությունների ֆինանսական, «խորհրդատվական» և այլ աջակցությամբ, ՀՀ-ում հիմնվել ու գործում են բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, որոնք այս արհեստածին «պայքարի» դրոշակակիրներն են դարձել. գումարվում են սեմինարներ, կլոր սեղաններ, հրատարակվում են գրքույկներ, գրքեր, անցկացվում են միջազգային, եվրոպական, անդրկովկասյան երեք հանրապետությունների, ևն. կանանց կազմակերպությունների հանդիպումներ: Մի անգամ ևս հիշեցնենք, որ նման միջոցաոումները ջերմապես ոդջունվում և վարձատրվում են ՀՀ թափանցած միջազգային կազմակերպությունների (հատկապես` «Սորոսի Հիմնադրամի»), երբեմն էլ` օտար պետությունների դեսպանատների կողմից: Այս միջոցառումների ժամանակ բղավոցներ են հնչում, թե հայ կինը տղամարդու գերին է, թե հայ կնոջ համար զլացվում է մուտքը հասարակական, քաղաքական, գործարարության և այլ ոլորտներ, թե հայ աղջիկր իրավազուրկ է իր կյանքի ընկերն ընտրելու հարցում, եւն.: 

Այնուհետև կարդում ենք . «Հայ իգական սեռը նա´խ մայր է, կին, ապա նոր միայն` գիտնական, բժիշկ, պատգամավոր, բանվորուհի, մանկավարժ, գյուղատնտեսության աշխատող, գործարար, հասարակական կամ քաղաքական գործիչ, ևն.: Հայ իգական սեռը նա´խ բարոյական արժեք է, ապա նոր միայն` ֆիզիկական մարմին` իր բնախոսական պահանջներով: Հայ իգական սեռը նա՛խ հայ է, ապա նոր միայն` կին: Այս ճշմարտությունների չգիտակցումր կտանի հայ կնոջ, հետևաբար և հայ հասարակության այլասերմանը, և, ի վերջո` կործանմանը: Դրանք պետք է կանխել հենց սկզբից` պայքարելով հայ կնոջն «ազատագրելու» օտարամուտ ամենատարբեր դրսևորումների, հայկական միջավայրում սեռական աղանդավորության դեմ»:

Մեկ այլ հատված. «Մի ժամանակ Հայաստանի կանանց հանրապետական խորհուրդը հպարտորեն տարփողեց, որ կազմակերպել է «կին-առաջնորդների» դպրոց և տվել է իր առաջին շրջանավարտները: Հետաքրքիր կլիներ հետևել վերջիններիս ընտանեկան «բախտին». վստահորեն կարելի է ասել, որ նրանք նույնպես լիարժեք ընտանիքի տեր չեն դառնամ, ինչպես այժմ Հայաստանում գործող շուրջ երեք տասնյակ կանանց կազմակերպությունների գրեթե բոլոր ղեկավարները, քաղաքական կյանքում լիդերության հայտ ներկայացնող շատ ու շատ հայ տիկնայք»:

Մեկնաբանություններ (3)

hayuhi
ISK INCH ORENQNEROV EN HAY IGAKAN SERIN NAX DARCNUM VARCU STRUK 35000 DRAMOV,HETO GORCAZURK 18000 DR. AMSEKAN GUMAROV EV HETO KAMAVOR ARTAQSUM ERKRIC U DARCNUM TAPARAKAN?
Գայանե
ՀՀԿ-ի պոլիտագիտատորները սկսել են շարիաթի օրենքները Հայաստանում պրոպագանդել: Հետաքրքիր է, թե որն է հայ արական սեռը` Ռուսաստանում տարին 12 ամիս աշխատող ու ընտանիքի երեսը չտեսնող հայ տղամարդը, թե Հայաստանի բոռերի մոտ գռոշով աշխատողները:
karen
Tarorinak e, vor ays grquyk@ tarine araj e tpagrvel, derevs 20022vakanin, erb Serzh Sargsyan@ HHK-i het hastat voreve kap chuner, sakayn hima en ayd masin hishum, hetaqrqir e, te inchu...Aravel tarorinak e, vor grquyki qnnadatoxner@ chgites inchu anxna kerpov qannadatum en dra hratarakchin u bovandakutyun@, bayc voch mi bar chen asum hodvacneri hexinakneri` Valeri Mirzoyani, Mushex lalayani, Armine Sargsyani u myuswneri masin, inchpes naev lrum en ayn pasti masin, vor ayn hratarakvel e derevs Andranik Margaryani oroq... P.S. Anzamb es drakan em verabervum grquykin, ev gtnum em, vor ayn iroq shat hetaqrqir u usaneli e. Sa im anznakan karciqn e.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter