Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 800 կրակոց
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 800 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը, տուրք չտալով հակառակորդի սադրիչ գործողություններին, հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և լիովին վերահսկել իրավիճակը առաջնագծում:
ԼՂՀ ՊԲ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել