HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Ս.թ. հունվարի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ նախագահական ընտրությունների դիտարկման նպատակով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության անդամներին' անվտանգության փորձագետ Ռոբին Սիվորդի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են քվեարկությանը զինծառայողների մասնակցության, զորամասերում ընտրողների ցուցակների կազմման, ընտրություններին զինծառայողների լիարժեք մասնակցելու իրավունքի ապահովման և այլ ընթացակարգային բնույթի, ինչպես նաև ընտրությունների ընթացքում արտակարգ դրության իրավական ռեժիմ հայտարարվելու դեպքում ռեժիմի ապահովմանը ՀՀ զինված ուժերի մասնակցությանը վերաբերող հարցեր:

Հանդիպման մասնակիցներին անդրադարձել են ՀՀ սահմանամերձ շրջաններում դիրտարկում անցկացնելիս Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերում դիտորդների ֆիզիկական անվտանգության ապահովման խնդիրներին: Քննարկվել են նախնական համաձայնեցմամբ դիտորդական խմբերին զորամասեր այցելելու և զինծառայողների հետ հանդիպելու հնարավորություն ընձեռնելու հարցերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter