HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձյան գերության մեջ

Հունվարի 12-14-ը Լոռու մարզի Նորաշեն-Գոգավան ավտոճանապարհին ձնաբքից դուրս է բերվել մոտ 55 ավտոմեքենա։

ԼՂՀ Սոթք-Նոր Ղարաչինար ավտոճանապարհին Սոթքի ոսկու հանքի «Կամացո» տեսակի թրթուրավոր էքսկավատորի օգնությամբ ճանապարհի մաքրման աշխատանքներից հետո Վարդենիսի հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել 50, իսկ ԼՂՀ ՓԾ Շահումյանի շրջանի հրշեջ-փրկարարները` 12 ավտոմեքենա:

Սոթք-Քարվաճառ (ԼՂՀ) ավտոճանապարհին հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել 3 ավտոմեքենա:

Սյունիքի մարզում` Սիսիան-Գորիս ավտոճանապարհին (Հարժիս գյուղի խաչմերուկի մոտակայքում) հրշեջ-փրկարարները դուրս են բերել բքի և վատ տեսանելիության պատճառով արգելափակված 10 ավտոմեքենա

Լոռու մարզի Տաշիր-Կաթնառատ ավտոճանապարհին արգելափակված ավտոմեքենաներից շուրջ 20 մարդ տեղի ուժերով տեղափոխվել է անվտանգ տարածք:

Շիրակի մարզի Թորոսգյուղ-Գոգհովիտ ավտոճանապարհին հրշեջ-փրկարարները երթևեկելի հատված են դուրս բերել «Ջիպ Չիրոկի» մակնիշի 88TR883 պ/հ (վարորդ` Դավիթ Կարապետյան) ավտոմեքենան:

Երևանի Շրջանցիկ թունելի տարածքում հրշեջ-փրկարարները երթևեկելի հատված են դուրս բերել «ՎԱԶ-2106» մակնիշի 26ՏԼ516 պ/հ ավտոմեքենան: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter