Բարելավվում է ԱԻՆ տեխնիկական զինվածությունը
Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։
Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում հանրապետության տարածքում գրանցված արտակարգ դեպք-պատահարների և դրանց արձագանքման միջոցառումների մասին։ Փրկարար ծառայությունում արդեն մշակված են այս տարվա ընթացքում նախատեսված միջոցառումների պլանները (անձնակազմի պատրաստվածության բարձրացման, ուսումնավարժությունների և այլն)։ Աշխատանքներ են տարվում նոր ու առավել հզոր ամենագնաց ավտոմեքենաներ ձեռք բերելու ուղղությամբ, որոնք կարող են բարդ եղանակային պայմաններում հաղթահարել միջհամայնքային դժվարանցանելի ճանապարհները և օգնության հասնել հանրապետության հեռավոր համայնքների բնակիչներին։ Շուտով փրկարար ծառայությունը ձեռք կբերի նաև վայրի կենդաներին ժամանակավոր քնեցնելու համար նախատեսված հատուկ հրացաններ և օձեր որսալու գործիքներ, որոնք կօգնեն առավել ընդլայնելու փրկարարների կողմից մատուցվող ծառայությունները և մեր համաքաղաքացիներին բարձրորակ մասնագիտական օգնություն ցուցաբերել նաև կենդանիերի հետ կապված արտակարգ դեպքերի ժամանակ։
Խորհրդակցության ընթացքում «ՍՊԱԾ» գործակալության պետի տեղակալ Ա. Թովմասյանը հայտնեց, որ այս օրերին արդեն Հայաստանում կլինեն ՄԱԳԱՏԵ-ի օժանդակությամբ ձեռքբերված նոր, թվային սեյսմիկ կայանները։
Հիդրոմետ ծառայության տնօրեն Լ. Վարդանյանը տեղեկացրեց, որ վերջերս իրենց ծառայությունը ձեռք է բերել 14 հազար եվրո ընդհանուր արժեքով տարբեր օդերևութաբանական սարքերի 4 լրակազմ, որոնք նախատեսված են հանրապետության 4 խոշոր քաղաքների համար։
Այս օրերին ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնին կմիանա նաև շտապօգնության ծառայության ավտոմեքենաների GPS համակարգը, ինչը կնպաստի դեպք-պատահարների առավել արդյունավետ արձագանքմանը։
ՀՀ ԱԻՆ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել