Պայքարի դուրս կգան 8-ը
Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի 81-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «Հանրապետության նախագահի թեկնածուների գրանցման մասին հաղորդագրությունը հրապարակում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը` եռօրյա ժամկետում»:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի վերոհիշյալ իրավադրույթի պահանջը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է.
Հանրապետության նախագահի 2013 թվականի փետրվարի 18-ի ընտրություններին Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուներ են գրանցվել`
Հրանտ Արարատի Բագրատյանը,
Պարույր Արշավիրի Հայրիկյանը,
Արամ Սերգեյի Հարությունյանը,
Րաֆֆի Կ. Ռիչարդի Հովհաննիսյանը,
Անդրիաս Մարատի Ղուկասյանը,
Արման Վարդանի Մելիքյանը,
Սերժ Ազատի Սարգսյանը,
Վարդան Ժորժիկի Սեդրակյանը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով
14 հունվարի 2013 թ.
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել