HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաղթող է ճանաչվել Նորատուսի «Արևորդի» էկոակումբի վավերագրական ֆիլմը

Հունիսի 7-10-ը Խանտի-Մանսիսկում անցկացված «Փրկել և պահպանել» («Спасти и сохранить») 15-րդ բնապահպանական միջազգային հեռուստափառատոնին մասնակցում էին նաև 2009 և 2010 թթ-ին «Արևորդի» էկոակուբների սաների պատրաստած ֆիլմերը:

Փառատոնի «Երեխաների և պատանիների ծրագիր» անվանակարգում հաղթող է ճանաչվել Նորատուսի «Արևորդի» էկոակումբի «Ջրի ճամփան» վավերագրական ֆիլմը: 20 րոպեանոց ժապավենը պատմում է Գավառագետի մասին, որը, սկիզբ առնելով Գեղամա լեռներից, անցնում է Լանջաղբյուր, Սարուխան համայնքներով, Գավառ քաղաքով, Նորատուս համայնքով և թափվում է Սևանա լիճ:

Ակունքներում Գավառագետը պարզ ու ականակիտ է, սարերի հովիվն էլ է ասում, որ այստեղ գետի ջուրը կարելի է նույնիսկ խմել, իսկ հենց առաջին գյուղում գետն ամբողջովին կեղտոտ է ու աղբատեղի է դարձել:

Անցնելով գյուղերի միջով` գետն ավելի ու ավելի է աղտոտվում: Եվ այդպես, ամեն գյուղից հավաքելով իր բաժին աղբը, թափվում է Սևանա լիճը` վնասելով լիճն ու կենդանական աշխարհը: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից պատրաստված ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչի է վերածվում մաքուր գետը մարդու անտարբերության ու անփութություն պատճառով:

Ֆիլմի սց./ռեժ.` Բաբկեն Կարապետյան, Գեղամ Կարապետյան, Ծովինար Հակոբյան (Նորատուսի «Արևորդի» էկոակումբի սաներ), օպեր.` Սիրական Աբրոյան, մոնտաժ` Նունե Հովհաննիսյան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter