HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». ԲՀԿ-ական քաղաքապետը հանձնարարել է ընտրությունների ժամանակ աշխատել Սերժ Սարգսանի օգտին

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանը շաբաթ օրը՝ հունվարի 12-ի երեկոյան, համայնքի ղեկավարներին իր մոտ է հրավիրել: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան նրանց հայտնել է, որ առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ իրենք պետք է աշխատեն Սերժ Սարգսանի համար:

Նիստին ներկա գտնվողներն անգամ ելույթներ են ունեցել՝ ի պաշտպանության ՀՀԿ առաջնորդի: Հանդիպմանը մասնակցել են նաև Աբովյանի ՀՀԿ խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի օգնական Գեղամ Հայրապետյանը, Նոր Գյուղ համայնքի ղեկավար Գրիշա Թադևոսյանը:

«Ժողովուրդ»-ը լուրի իսկությունը փորձեց ճշտել նշված անձանցից: Գ.Թադևոսյանը հաստատեց, որ Գուլոյանի մոտ նիստ է եղել՝ նվիրված նախագահական ընտրություններին: «Ժողովուրդ»-ի հարցին, թե կոնկրետ ինչ է հանձնարարվել իրեն, Թադևոսյանը հրաժարվեց պատասխանել: Իսկ Կոտայքի մարզպետի օգնականն ասաց, որ նման նիստ չի եղել: Քաղաքապետի հեռախոսն էլ անջատված էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter