«Հայկական ժամանակ». բանկային փլուզո՞ւմ
Վերջին շրջանում մտահոգիչ տեղեկություններ են արտահոսում Հայաստանի բանկային համակարգից: Ըստ այդ տեղեկությունների՝ մեր բանկային համակարգում ծագել են այնպիսի խնդիրներ, որոնք կարող են լուրջ ճգնաժամի պատճառ դառնալ:
Խնդիրները վերաբերում են առաջին հերթին վարկերի վերադարձելիությանը: Վարկառուները չեն կարողանում սպասարկել բանկերի նախկինում տված վարկերը, և ներկայում գնալով ավելի մեծ տարածում է ստանում վերավարկավորումը: Այսինքն՝ վարկառուները մի բանկից վարկ են վերցնում նախկինում մեկ այլ բանկից վերցրած վարկը մարելու համար:
ՀՀ-ում գործող օրենսդրության համաձայն՝ նման կարգի վերավարկավորումը, մեղմ ասած, չի խրախուսվում, բայց պատկան մարմինները դրա վրա աչք են փակում. հակառակ դեպքում ամբողջ ֆինանսական համակարգը կարող է փլուզվել:
Բայց սա կարճատև լուծում է, և մի ինչ-որ պահի ֆինանսական այս շրջապտույտը կանգ կառնի: Բանկերը հույս ունեն, որ Կենտրոնական բանկը խոշոր գումարների աղբյուրներ կգտնի բանկային համակարգում փող ներարկելու համար, սակայն այդ հույսերը կարծես չեն արդարանում:
Ըստ որոշ տեղեկությունների՝ ՀՀ-ում գործող թվով 4 բանկի մոտ արդեն շոշափելի դժվարություններ են առաջացել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել