Քարաթափում և 4-5 քարաբեկորի անկման վտանգ՝ «Արզնի» ՀԷԿ-ի մոտ
Հունվարի 14-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայք մարզի «Արզնի» ՀԷԿ-ի տարածքում տեղի է ունեցել քարաթափում, տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել մարզային օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ՀԷԿ-ի վարչական շենքին հարակից սարալանջից տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է տանիքը՝ 7 քմ մակերեսով, և առկա է 4-5 քարաբեկորի անկման վտանգ, անհրաժեշտ է համապատասխան մասնագետների եզրակացությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել