HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փլուզումներ Հողմիկ գյուղում՝ ձյան շերտի ծանրության պատճառով

Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ հունվարի 12-ին և 13-ին ձյան ծանրությունից փլուզվել են Հողմիկ գյուղի թիվ 1 և 2 տների տա­նիք­նե­րը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ փլուզվել են Թ. Զաքարյանին պատկանող տան տանիքը՝ 160 քմ մակերեսով, Ա. Դանիելյանին պատ­կա­նող տան տանիքը՝ 66 քմ և պատը՝ 33 քմ, Ս. Զաքարյանին պատկանող թիվ 10 տան մոտ գտնվող անասնագոմի տանիքը՝ 84 քմ մակերեսով և պատը՝ 30 քմ: Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ տուժածներ չկան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter