HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թմրամիջոց պատրաստելու կասկածանքով մեկ բնակարանից բերման է ենթարկվել 5 մարդ

Հունվարի 14-ին ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները թմրամիջոց պատրաստելու և պահելու կասկածանքով Չեխովի փողոցի 10 շենքի մի բնակարանից բերման են ենթարկել 1965 թ. ծնված Հովհաննես Հ.-ին, 1972 թ. ծնված Սարգիս Ա.-ին, 1962 թ. ծնված Գրիգորի Գ.-ին, 1986 թ. ծնված Ալբերտ Մ.-ին և 1968 թ. ծնված Ռոմանոս Բ.-ին:

Բնակարանի զննությամբ խոհանոցում հայտնաբերվել են ներարկիչներ՝ դեղնականաչավուն հեղուկ զանգվածներով, որոնք, ըստ Սարգիս Ա.-ի և Գրիգորի Գ.-ի հայտարարության, «Սոլպադեին» դեղահաբից անջատված թմրամիջոց են, պատրաստել են իրենց և մյուսների օգտագործման համար:

«Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter