Ոստիկանություն. գիշերային գողը հայտնաբերվեց
Հունվարի 14-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1975 թ. ծնված Ռուդիկ Բ.-ին:
Պարզվել է, որ նա 2012 թ. նոյեմբերի 30-ին տներից մեկի մոտ կայանված «Մերսեդես E 260» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել է ձայնագրիչ, իսկ շարժիչի ծածկոցը բացելով՝ էլեկտրական մարտկոց:
Պարզվել է, որ Ռուդիկ Բ.-ն կատարել է ևս մեկ նման գողություն. 2012 թ. նոյեմբերի 30-ին «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայից գողացել է էլեկտրական մարտկոց՝ պատճառելով 35.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ կատարվում է քննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել