HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վախճանվել է հայ թատրոնի և ասմունքի վարպետ Վլադիմիր Աբաջյանը

Հունվարի 15-ին կյանքի 86-րդ տարում վախճանվել է հայ թատրոնի, կինոյի և էստրադայի նշանավոր վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանը:

Վլադիմիր Աբաջյանը ծնվել է 1927 թ. Շիրակի մարզի Շիրակ գյուղում: 1951 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինն ու նույն թվականից աշխատանքի անցել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

Վլադիմիր Աբաջյանը այս թատրոնում ստեղծել էր մոտ 50 նշանակալի դերատիպար, հանդես եկել կինոյում, հեռուստա- և ռադիոբեմադրություններում: Նա ազգային ասմունքի մեծագույն վարպետներից էր:

Հայաստանի թատերական գործիչների միությունը և Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը հայտնում են, որ Վլադիմիր Աբաջյանը 1998 թ. պարգևատրվել էր «Մովսես Խորենացի» մեդալով:

Իսկ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ Վլադիմիր Աբաջյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:

Լուս.՝ nationaltheater.am-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter