HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացիական ծառայության համակարգը՝ 2012-ին

2012թ. Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգում հայտարարվել է թափուր պաշտոնների զբաղեցման մասին 750 հայտարարություն, որոնցից կայացել է 665-ը: 85 մրցույթ չի կայացել հիմնականում դիմումատուներ չլինելու պատճառով: Կայացած 91 մրցույթում հաղթող ճանաչվողներ չեն եղել: Ընդհանոր առամբ կայացած մրցույթներին մասնակցել է 1325 քաղաքացի:

Անցնող տարվա ընթացքում 4 փուլով անցկացվել են նաև կրտսեր թափուր պաշտոնների համալրման համար անհրաժեշտ հավաստագրման թեստավորումները, որոնց մասնակցել է 1719 քաղաքացի: Նրանցից 1375-ը ստացել է հավաստագրեր և դրանց հիման վրա՝ կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու իրավունք: Անցած տարվա ընթացքում հավաստագիր ունեցող քաղաքացիները համալրել են քաղաքացիական ծառայության թվով 252 թափուր կրտսեր պաշտոն:

2012 թ. ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ (ՀՀ ՔԾԽ) է ներկայացվել ծառայողական քննություն անցկացնելու 10 դիմում: Դրանցից 6-ը ներկայացրել են կարգապա­հա­կան տույժ կիրա­ռելու իրավա­սու­թյուն ունեցող պաշտո­նա­տար անձինք, 4-ը՝ քաղաքացիական ծառայողները՝ պարզելու իրենց նկատմամբ կիրառված կամ կիրառվելիք կարգապահական տույժի հիմնավորվածությունը: Դիմումների հիման վրա ՀՀ ՔԾԽ-ն անցկացրել է 7 ծառայողական քննություն:

Քաղաքացիական ծառայողների ներկայացրած 4 դիմումի կապակցությամբ նշանակվել է 3 ծառայողական քննու­թյուն­ (2 քաղաքացիական ծառայողի դիմումներով անցկացել է 1 ծառայողական քննություն): Դրանց արդյունքում՝ 1 քաղաքացիական ծառայողի ներկայացրած դիմումը համարվել է անհիմն, իսկ նրա նկատմամբ կիրառված կարգապահական տույժը՝ հիմնավոր: 3 քաղաքացիական ծառայողի մասով ՀՀ ՔԾԽ-ն միջնորդել է նրանց նկատմամբ կիրառել ավելի մեղմ պատիժ:

Կարգապա­հական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտո­նա­տար անձանց ներկայացրած 6 դիմումից 5-ով նշանակվել են ծառայողական քննություններ: Դրանց արդյունքում՝ 2 ծառայողական քննություն դադարեցվել է, 1-ով տրվել է համաձայնություն՝ կիրառելու զբաղեցրած պաշտոնից ազատման հանգեցնող կարգապա­հական տույժը, 1-ով համաձայնություն չի տրվել քաղաքացիական ծառայողին ազատել զբաղզեցրած պաշտոնից և միջնորդվել է կիրառել «խիստ նկատողություն» կարգապահական տույժ: Մեկ դիմումի կապակցությամբ ծառայողական քննություն չի նշանակվել՝ համապատասխան դիմումը ծառայողական քննություն անցկացնելու կարգով սահմանված ընթացակարգերի խախտմամբ ներկայացված լինելու պատճառով: Մեկ ծառայողական քննությունն դեռևս ընթացի մեջ է:

Անցնող տարվա ընթացքում ՀՀ ՔԾԽ-ն, քաղաքացիական ծառայության օրենսդրության պահպանման և կադրային գործի վարման նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակով, համակարգում ընդգրկված մարմինների աշխատակազմում անցկացրել է 6 ուսումնասիրություն: Դրանցից 5-ի պարագայում օրենսդրության պահանջների էական խախտումներ, սխալներ ու թերացումներ չեն հայտնաբերվել: Իսկ ուսումնասիրություններից մեկով կատարվել են միջնորդություններ՝ կապված աշխատանքի ցածր կատարողականների դեպքում աշխատավարձի իջեցում կարգապահական տույժը կիրառելու՝ սահմանված պահանջների պահպանման հետ:

Գոռ Աբրահամյան
ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի մամուլի քարտուղար
15.01.2013
Լուս.՝ cscouncil.am-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter