HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Վրաստանին էլ պարտվեցինք

Այս տարվա առաջին 4 ամիսների ընթացքում Վրաստանից Հայաստան ներդրվող ապրանքների ծավալն ավելացել է մոտ 32 տոկոսով, իսկ Հայաստանից Վրաստան արտահանումը նվազել է 7 տոկոսով:

«ՉԻ»- Վրաստանը երևի աշխարհի միակ երկիրն էր, որի հետ Հայաստանի առևտրային հաշվեկշիռը դրական էր, այսինքն` ավելի շատ արտահանում էինք, քան ներմուծում:

Հետո Տիգրան Սարգսյանը սկսեց ճառեր արտասանել տեղական արտադրանքի մրցունակության բարձրացման ու ներմուծումը կրճատելու անհրաժեշտության մասին, և, ինչպես միշտ, տեղի ունեցավ ճիշտ հակառակը, հիմա արդեն Վրաստանի հետ էլ է մեր առևտրային հաշվեկշիռը բացասական:

Ընդ որում` առաջիկայում այս տենդենցը ակնհայտորեն խորանալու է: Եվ խնդիրը միայն այն չէ, որ Հայաստանում ցիտրուսներ չեն աճում: Խնդիրն այն է, որ շատից-քչից նորմալ արտադրանք տվող բոլոր ձեռնարկությունները կամաց-կամաց Հայաստանից տեղափոխվում են Վրաստան:

Եվ չի բացառվում, որ մի քանի տարի անց Հայաստանը Վրաստանից «հայկական» ապրանքներ ներմուծի: Չնայած` եթե Տիգրան Սարգսյանին հարցնես, կասի «երկրից գործարանները դուրս բերելը նույնպես արտահանում է, իսկ մենք խթանում ենք արտահանումը»:

Մեկնաբանություններ (2)

Aram
MI qani hayastanyan dzernarkuthyunner nsheq, vor teghapoxvel en Vrastan. Ayd himaraguyn araspal@ haykakan ZLM-eri hivand erevakayuthyan ardyuanqn e ...
Հրանուշ Հակոբյան
Տիգրան Սարգսյանին, որ Սերժի ամենաչհաջողված կադրերից է, եթե հարցնես Հայաստանից փաղչողների մասին, կասի ինչ՞կա, վատ բան ենք անում, որակյալ աշխատուժ ենք արտահանում։ Տիգրան Սարգսյանի այսպես կոչված դրամի «լողացող» կուրսի քաղաքականությունը մեր դրսի հայրենակիցների բգին էլ է նստած......

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter