HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության հայտարարությունը՝ ընտրապայքարում իրավունքների ապահովման մասին

ՀՀ ոստիկանությունը, կարևորելով ընտրական գործընթացների բնականոն ընթացքը, քաղաքացիների, այդ թվում ՀՀ նախագահի թեկնածուների իրավունքների լիարժեք կենսագործման անհրաժեշտությունը, փաստում է իր պարտականությունը, իր լիազորությունների շրջանակում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ուղղված իրեն հասցեագրված դիմումների և բողոքների քննության պատշաճ ընթացակարգի ապահովմանը, ընտրական գործընթացներին առնչվող խոչընդոտների վերացմանը, հասարակական կարգի պահպանությանը, ժողովրդավարական հասարակությանը հարիր ընտրական միջավայրի և մթնոլորտի ձևավորմանը:

ՀՀ ոստիկանության կազմակերպական, մասնագիտական և մարդկային ողջ ներուժն ուղղվելու է ՀՀ Սահմանադրության և օրենքներով երաշխավորված, ընտրելու և ընտրվելու իրավունքի անշեղ իրականացմանը՝ առանց որևէ տարբերակման, բոլոր քաղաքացիների իրավունքների իրականացման ապահովմանը:

ՀՀ ոստիկանությունը, մասնավորապես, իր պատրաստակամությունն է հայտնում երաշխավորելու ՀՀ նախագահի բոլոր թեկնածուների անվտանգությունը՝ ըստ իրենց դիմումի տրամադրելով ուղեկցող ծառայողներ, ապահովելով նախընտրական հանդիպումների բնականոն ընթացքը, պատշաճ կարգուկանոնը այդ հանդիպումների ժամանակ:

Ընտրական գործընթացների անբաժանելի մասն է հավաքների անցկացումը: Հաշվի առնելով այս հիմնարար սահմանադրական իրավունքի նշանակությունը հատկապես ընտրությունների փուլում՝ ՀՀ ոստիկանությունը հավաստիացնում է հանրությանը, որ, հավատարիմ մնալով իր որդեգրած և իրեն բազմիցս արդարացրած գործելակերպին, ՀՀ Սահմանադրության և «Հավաքների ազատության մասին» օրենքի շրջանակներում անվերապահորեն ապահովելու է բոլոր հավաքների անցկացումը:

ՀՀ ոստիկանությունը գոհունակությամբ փաստում է, որ Հայաստանում սկսել է ձևավորվել հավաքների ազատության կենսագործմանը նպաստող հասարակական միջավայր, առաջացել է փոխգործակցության և համերաշխության ապահովման հանրային հրամայական, որի պահպանումը թե քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, թե իշխանությունների գերխնադիրն է: Միայն այս միջավայրն է, որ ունակ է լինելու գործուն, իրական երաշխիք տարաբնույթ միջադեպերի և հնարավոր խախտումների կանխման համար:

ՀՀ ոստիկանությունը կոչ է անում քաղաքացիներին հայցել և ստանալ ոստիկանության ծառայողների աջակցությունն ընտրական գործընթացներում իրենց կողմից կարևորվող բոլոր հարցերով, քանզի ոստիկանությունը կոչված է ծառայելու մեր հասարակությանը, նրա պահանջների և խնդիրների լուծմանը:

ՀՀ ոստիկանություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter