HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վլադիմիր Աբաջյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունվարի 17-ին

Այսօր ՀՀ մշակույթի նախարարությունում կայացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված թաղման կառավարական հանձնաժողովի նիստը:

Հանձնաժողովը հայտնում է, որ սիրված դերասանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 16-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ հունվարի 17-ին՝ ժամը 12:00-14:00-ն՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Հուղարկավորությունը՝ նույն օրը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում: Այս մասին հայտնում է մշակույթի նախարարության կայքը:

Լուս.՝ nationaltheater.am-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter