HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դերենիկ Դումանյանը հանձնարարել է ուսումնասիրել ատամնաբույժների կրկնակի հարկման խնդիրը

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է ստոմատոլոգիական ծառայությունների մի խումբ ղեկավարների, ովքեր նախարարին են ներկայացրել իրենց մտահոգությունները և դժգոհությունները՝ կապված «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների հետ։

Քննարկման առարկա են դարձել մասնավորապես մանկական ստոմատոլոգիայի, ինչպես նաև ստոմատոլոգիական բազկաթոռին կից ռենտգեն սարքի, օրթոպեդիկ, զննման կաբինետների հարկման խնդիրները. դրանք փաստացի հայտնվել են կրկնակի հարկման դաշտում։

Նախարար Դումանյանը համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է առողջապահության նախարարության գլխավոր ստոմատոլոգի և բժշկական կենտրոնների ներկայացուցիչների մասնակցությամբ սեղմ ժամկետում շահագրգիռ կազմակերպությունների և այլ գերատեսչությունների հետ ուսումնասիրել բարձրացված հարցերը և տնտեսական վերլուծությունների արդյունքում կատարված հաշվարկներով ներկայացնել համապատասխան առաջարկներ։ Անհրաժեշտության դեպքում դրանք կներկայացվեն լիազոր այլ մարմիններին, ինչպես նաև ՀՀ կառավարություն։

Առողջապահության նախարարություն

Մեկնաբանություններ (4)

ARAMYAN G
NAXAGAH; ARXAJIN HARKER@ BARZRACRU; MNACEL EIN STOMATOLOGNER@ GAXTEIN; NRANC EL QSHI; CHES MTACEL; VOR JOXOVRDI JANIC EN ED HARKER@ HAVAQELU? SIRELI KOLEGANER; ARXAJIN DIMEQ RUSAKAN EMIGRACION KENTRON; CHEQ PHOSHMANI; KAPAHOVVEQ ASHXATANQOV ; TNOV; KAPREQ MARDAVAJEL!
Ստոմատոլոգ
Հարկերի բարձացման արդյունքում տուժելու է խեղճ ժողովուրդը,քանի որ կբարձրանան ծառայությունների գները;
Mane
Poliklinikas kpakem, kgnam Rusastan , Putini cavy tanem: Cavelis el Serjikneri u varchapetacui atam@ cavi
stomatolog 2
es arden nayum em ayd cragrery depi rusastan.ev bolorid el nujny xorhurd ktam.ays erkrum iroq anhnar e ashxately.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter