«Չորրորդ ինքնիշխանություն». դիրիժորի փայտիկով ծեծել հեղինակին
Նախօրեին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի է ունեցել աշխարհահռչակ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի համերգը, որի ժամանակ բոլորի համար անսպասելի հնչել է նաեւ Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի ստեղծագործությունը:
«ՉԻ»- Տիկին Սարգսյանն, իհարկե, այստեղ ոչ մի մեղք չունի: Ավելին՝ կարելի է չկասկածել, որ եթե նա նաեւ դասական երաժշտությամբ է զբաղվում, ուրեմն նաեւ բավարար ինտելեկտ ունի հասկանալու համար, որ այդ անակնկալը տհաճ էր առաջին հերթին հենց իր համար: Այլ հարց է, թե ով է եղել այդ «ինքնաբուխ նախաձեռնության» հեղինակը: այ դրան պետք է գտնել ու մի լավ ծեծել (թեկուզ դիրիժորի փայտիկով): Որովհետեւ Հայաստանն այնուամենայնիվ Թուրքմենստան չէ, որտեղ «ազգի հոր» ոտանավորները պարտադիր հայտնվում են դպրոցական դասագրքերում, իսկ եթե նա նաեւ երկգում է հանդիսատեսների առաջ, ապա 15 րոպեից պակաս ծափահարողներն ազատվում են աշխատանքից:
Մի խոսքով՝ արդեն Հայաստանի պետական նվագախմբերն էլ են սկսել արջի ծառայություն մատուցել Սերժ Սարգսյանին: Խոսքը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասին է: Տեսնես բյուջետային հատկացումները կավելանան՞:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել