Մեքենան ընկել է ձորը՝ 1 զոհ, 1 վիրավոր
Հունվարի 15-ին` ժամը 12.32-ին, ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մաստարա ավտոճանապարհին` Մաստարա գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ում Արթիկ քաղաքի «Էկո» տաքսի ծառայությանը պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի Տ4795 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը:
Պատահարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր` 1959 թ. ծնված Գոռ Աթոյանը տեղում մահացել է, իսկ վարորդ` 1961 թ. ծնված Արթուր Մողրովյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել Արթիկի բժշկական կենտրոն:
Փրկարարները ձորից դուրս են բերել ավտոմեքենան և Գ. Աթոյանի դին:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել