Հայաստանի հավաքականը կմրցի Լյուքսեմբուրգի հետ. նախատեսվում է ևս մեկ հանդիպում
Փետրվարի 5-ին Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում կմրցի Լյուքսեմբուրգի հավաքականի հետ: Հանդիպումը տեղի կունենա Ֆրանսիայի Վալանս քաղաքի «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտում: Սա կլինի այս տարվա առաջին փորձամրցումը Հայաստանի հավաքականի համար, որը շարունակում է իր նախապատրաստությունը աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի Չեխիայի հավաքականի հետ մարտի 26-ին կայանալիք հանդիպմանը:
Ավելացնենք, որ նախատեսվում է ևս մեկ ընկերական հանդիպում: Բանակցությունները հնարավոր մրցակիցների հետ դեռ շարունակվում են:
ՀՖՖ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել