HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում է Որակի ապահովման եվրոպական ցանցի նախագահ Ախիմ Հոփբախը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Որակի ապահովման եվրոպական ցանցի նախագահ Ախիմ Հոփբախին: Հանդիպմանը մասնակցել է նաև «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է Որակի ապահովման եվրոպական ցանցին ՈԱԱԿ-ի լիիրավ անդամակցության հարցը: Ա. Աշոտյանը կրթության որակի ապահովման նկատմամբ ՀՀ կառավարության որդեգրած հետևողական քաղաքականության համատեքստում ընդգծել է Հայաստանում մասնագիտական ասոցիացիաների ձևավորման կարևորությունը և որակի ապահովման և Որակավորումների ազգային շրջանակի մշակման գործընթացներում վերջիններիս մասնակցությունը: 

Որակի ապահովման եվրոպական ցանցի նախագահ Ա. Հոփբախը նշել է, որ ծանոթանալով ՈԱԱԿ-ի գործունեությանը և մշակված փաստաթղթերին՝ կարող է արձանագրել, որ արդեն զգալի աշխատանք է կատարվել կրթության որակի ապահովման ոլորտում: Պարոն Հոփբախը ընդգծել է, որ հաշվի առնելով ընդգծված աշխատանքը՝ ՈԱԱԿ-ը լիիրավ անդամակցության նպատակով կարող է դիմել եվրոպական ցանցին՝ անցնելով համապատասխան հավատարմագրման գործընթաց: Ա. Հոփբախը կարևորել է նաև  որակի ապահովման ազգային կենտրոնի դերը միջազգային հավատարմագրման գործընթացներում՝ որպես ազգային չափորոշիչների համապատասխանությունն ապահովող կառույց: 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում գործող Ուսանողների ասոցիացիայի գործունեությանը:

Ներկաներն ընդգծել են, որ հաշվի առնելով ուսանողների մասնակցության անհրաժեշտությունը որակի ապահովման գործընթացներում՝ վերջիններս ներգրավվում են արտաքին գնահատման նպատակով ձևավորված փորձագիտական, ինչպես նաև հաստատություններում ինքնավերլուծություն իրականացնող խմբերում: 

ՀՀ ԿԳՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter