HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ «Ուրալը» գլորվել է. պայմանագրային զինծառայողը տեղում մահացել է

Այսօր՝ ժամը 15:30-ի սահմաններում,  ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, վարորդ, շարքային Արթուր Վարազդատի Գևորգյանն իրեն ամրակցված «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոմայրուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով Ա.Գևորգյանը տեղում մահացել է, իսկ կապիտան Հուսիկ Ջանիբեկի Ստեփանյանը ստացել է մարմնական վնասվածքներ: Վերջինս գտնվում է Վայքի հիվանդանոցում, վիճակը գնահատվում է ծանր:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 377 հոդ. 2-րդ մասով (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter