HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». կրկեսի ձին սատկել է սիբիրախտից

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունում է հայտնվել անասնաբուժական փորձաքննության եզրակացությունը, որով հաստատվում է, որ անցյալ տարվա դեկտեմբերի 11-ին պետկրկեսին պատկանող ձին սատկել է սիբիրախտից: Ասել է թե,սիբիրախտը Վարդենիսից հասել է մայրաքաղաք:

Տեղեկացնենք, որ կրկեսի ձիերը պահվում են «10-ից 10» համալիրի ձիարշավարանում: «Ժողովուրդ»-ը, այնուամենայնիվ, փորձեց ձիարշավարանից պարզել, թե որն է ձիու անկման պատճառը:

«10-ից 10» համալիրի աշխատակից Խորենը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում համառորեն պնդեց, որ դեռ փորձաքննության պատասխանը չկա, բացի այդ, ձին ունեցել է երիկամի խնդիր: Թե ինչ կամ ինչու են թաքցնում ձիարշավարանում, այդպես էլ անհասկանալի մնաց: Հավելենք, որ նշված ձիարշավարանը պատկանում է «X գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանին (ձվերի Խաչիկ):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter