HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պատգամավորները չեն մասնակցում ԱԺ նիստերին

Այսօր Ազգային ժողովի հերթական քառօրյային մեկնարկի պահին գրանցվել էր 80 պատգամավոր: Պատկերը փոխվեց 30 րոպե անց, երբ օրակարգը հաստատվեց, իսկ Հովիկ Աբրահամյանը գնաց «բաց դռների» շրջանակներում ԱԺ ժամանած գյումրեցի ուսանողների հարցերին պատասխանելու: ԱԺ դահլիճում մնաց ընդամենը 13 պատգամավոր: Այս պայմաններում էլ շարունակվեց քննարկվել «Հանրային ծառայության» մասին ՀՀ օրենքի նախագիծը, որով փորձ է արվում կարգավորել պատգամավորների, նախարարների եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների գույքի եւ եկամուտների հայտարարագրին վերաբերող հարցեր:

«Ժառանգություն» խմբակցությունը շարունակում է չմասնակցել Ազգային ժողովի նիստերին: Խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ «Ժառանգություն» կուսակցությունն անընդմեջ քննարկումներ է անում եւ անընդհատ անդրադառնում է ԱԺ նիստերին մասնակցել-չմասնակցելու հարցին եւ այս պահի դրությամբ դեռ նպատակահարմար չեն գտնում նիստերին մասնակցել: Երեկ խմբակցության պատգամավորներն օգտվել են ԱԺ ամբիոնից հայտարարություններ անելու իրենց իրավունքից, իսկ այսօր կմասնակցեն ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանին:

Ըստ Ս. Սաֆարյանի` «Ժառանգությունը» չի մասնակցում միայն նիստերին, մնացած մասով  աշխատում են, հանդես են գալիս օրենսդրական նախաձեռնություններով, առաջարկություններով եւ այլն:

«Մեր այս որոշմանը տրվեց բոյկոտ անվանումը, բայց իմ կարծիքով` այս 4 տարիների ընթացքում իշխանությունն է բոյկոտել նիստերը` այն վերածելով պարզ կոճակասեղմության: Տեսեք, «Ժառանգությունը» դահլիճում չէ, եւ իշխանությունը, լինելով մեծամասնություն, դատարկ դահլիճում է քննարկումներ անցկացնում: Սա նշանակում է որ հենց իշխանությունն է բոյկոտում նիստերը եւ ընդհակառակը, մենք եւ մի քանի այլ պատգամավորներով փորձում էինք քննարկումներ կազմակերպել օրենքի նախագծերի վերաբերյալ, որը ազդեցություն չէր ունենում վերջնական արդյունքների վրա»,- ավելացրեց Ստյոպա Սաֆարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter