Ավտոճանապարհը փլուզվել է
Երեկ առավոտյան ստացված տեղեկատվության համաձայն, հունիսի 7-ից Վայոց ձորի մարզում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 97-րդ կիլոմետրում (Ելփին գյուղի մոտ) ավտոճանապարհին հայտնվել են ճեղքեր, իսկ հունիսի 16-ին` ժամը 09.00-ի սահմաններում, առաջացել է հողաշերտի նստվածք (60 մ երկարությամբ, 3-4 մ խորությամբ), ինչից փլուզվել է երթևեկության ձախակողմյան 7-8 մ հատված:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ լրատվական կենտրոնը, երկկողմանի երթևեկության ապահովման նպատակով Եղեգնաձոր քաղաքի ՃՇՇ-ի կողմից իրականացվել է ավտոճանապարհի լայնացման աշխատանքներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել