Ընտրական խախտումների վերաբերյալ
Հատուկ քննչական ծառայության պետի հրամանով աշխատանքային խումբ է ստեղծվել
Հայաստանի Հանրապետության նախագահի՝ 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք ընտրության ընթացքում ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման համակարգումն ու միասնական պրակտիկան ապահովելու համար Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի հետ համագործակցելու և նշված խախտումների փաստերով նյութերի նախապատրաստումն ու քրեական գործերի նախաքննությունն արդյունավետ իրականացնելու նպատակով ՀՔԾ պետ Ա.Միրզոյանի հրամանով՝ ստեղծվել է ընտրական իրավունքի դեմ ուղղված հանցագործությունների քննության մեթոդիկային տիրապետող քննիչների ներգրավմամբ աոանձին աշխատանքային խումբ:
Աշխատանքային խմբի ղեկավարն է Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Արմեն Նադիրյանը, խմբի կազմում են Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչներ Հեկտոր Սարդարյանը, Վարդան Հարությունյանը, Գաբրիել Պետրոսյանը, ՀԿԳ քննիչներ Արամ Գրիգորյանը, Արշալույս Մինասյանը, Մուշեղ Բաբայանը։
ՀՔԾ մամուլի ծառայություն
Լուս.՝ Ֆոտոլուրի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել