Դիակ` բաց պատշգամբում
Երեկ` ժամը 15.09-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 7/1 շենքի 26-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:
Ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը. բաց պատշգամբում հայտնաբերվել է 1936թ.-ին ծնված Սվետլանա Սարգսյանի դին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել