HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ընկեր ջա՜ն, գինի լից»

Լիլիան Ավեդյան

Այսօր Հայաստանում ժողովրդավարության թեման արդիական և ամենաշատ քննարկվող թեմաներից մեկն է: Այն քննարկվում է ինչպես տեղացիների շրջանակում, այնպես էլ Սփյուռքում:

Հայաստանում ժողովրդավարության մասին խոսելիս պարբերաբար զուգահեռներ են տարվում տարբեր ժողովրդավարական պետությունների հետ: Հատկապես արդիկան է համեմատությունը հարևան պետությունների` օրինակ Վրաստանի հետ, որտեղ վերջերս իրականացված ընտրություններն որակվեցին որպես բավականին ժողովրդավարական:

Ժողովրդավարության մասին քննարկումները, սակայն, չեն սահմանափակվում միայն ազատ և արդար ընտրությունների մասին քննարկումներով, այլ նաև ներառում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ գենդերային իրավահավասարությունը, սեռական և վերարտադրողական իրավունքները, ինչպես նաև սեռական փոքրամասնությունների իրավունքները: Սակայն բավականին մեծ տարբերություն կա իրական պատկերի եւ մարդկանց պատկերացումների միջեւ: Թվում է նաեւ, որ բավականին քննադատական վերաբերմունք կա երկրում ժողովրդավարության զարգացման տեմպի հանդեպ:

Բոլորս կհամաձայնենք, որ հայոց պատմությունը հիմնականում ներառում է պայքար հողի, մշակույթի, լեզվի պահպանության համար: Մենք փոքր ազգ ենք և ունենք բավականին հարուստ մշակույթ, հազարամյակների պատմություն: Թշնամուց պաշտպանվելու բնազդը մինչ օրս մեր արյան մեջ կա, և ոչ միայն Սփյուռքում ապրող մարդկանց մոտ, ովքեր ապրում են հայրենիքից հեռու և ազգային ինքնության պահպանման խնդիր ունեն, այլ նաեւ Հայաստանի բնակիչների մոտ: Եվ ահա մի բացառիկ պայքար է ձևավորվում հայերի երկու խմբերի միջև։

Նրանք, ովքեր ապրում են Հայաստանում իրենց ընտրությամբ և պայքարում են, որ երկիրը ծաղկի և դառնա ժողովրդավարական երկրի լավ օրինակ, և նրանք, ովքեր վախենում են, որ կկորցնեն իրենց մշակույթը, իրական ժողովրդավարության» մթնոլորտում: Սա պայքար է իրական և ընտրողական հավասարությունների միջև (գոյություն ունեն այնպիսի մարդիկ, ովքեր հավասարության, արժեքի հետ համամիտ են, սակայն միևնույն ժամանակ բավականին ընտրողական վերաբերմունք են դրսևորում` անհավասար դասակարգում մտցնելով տարբեր սոցիալական խմբերի միջև): Ահա այդիպիսի ընտրողական հավասարության արդյունքում էլ սեռական փոքրամասնությունների համայնքը դուրս է մնում բոլոր տեսակի «հավասարության» հայեցակարգերից: Սակայն սեռական փոքրամասնությունների անձանց նկատմամբ խտրականությունն անհավասար պայմաններն ու վերաբերմունքն արդիական քննարկման թեմա է ամենուր, ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում:

Երբ քննարկումը սեռական փոքրամասնությունների անձանց մասին է, քննարկման հիմքում ոչ թե իրավունքների և ազատությունների հիմնահարցն է դրված, այլ քննարկման հայեցակարգը, որի շրջանակներում հաճախ նույնասեռականությունը ներկայացվում է որպես հիվանդություն, վտանգավոր ռիսկ կամ մարդկանց գիտակցական ընտրություն: Հայերի մեծամասնությունը դեռևս շոկի մեջ է, ապշած եւ սարսափած է, թե ինչպես այս շարժումը կարող է ունենալ նման ռադիկալ զարգացում:

Ապրելով Երևանի պես քաղաքում, որտեղ ընդունված է, որ տղաները և աղջիկները քաղաքի գլխավոր և բանուկ փողոցներում քայլում են միմյանց թևանցուկ, կամ իրար բարևելիս զգացմունքային գրկախառնվում և համբուրվում են հանրային տարածքներում, ինձ իսկապես մտածելու պատճառ է տալիս. ինչու՞ է նման վարքագիծն այդքան ընդունելի և տարածված է նման հասարակությունում, որտեղ նույնասեռականության հայեցակարգն ընդհանրապես ընդունելի չէ, դեռ ավելին, շատ հաճախ պախարակվում է:

Հարկ եմ համարում ևս մեկ անգամ փաստել, որ նույնասեռականությունն առասպել կամ հեքիաթ չէ, և այն իսկապես գոյություն ունի մեր հասարակության մեջ: Սակայն մարդկանց մի մասը պատրաստ չէ այն ընդունելորպես իրողություն և չի կարողանում տեսնել այնպիսի Հայաստան, որը շարժվում է նման ուղղությամբ: Իսկ ո՞ր ուղղությամբ: Մի ազգ, որը մշtապես պայքարել է մշակույթի պահպանման համար և որը առաջինն է աշխարհում ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն և դեռ շարունակում է առաջ գնալ այն ենթադրյալ գաղափարով, որ նույնասեռականությունը արևմտյան արժեք է: Եվ նրանց կարծիքով, եթե նույնասեռականության փաստը ընդունվի որպես իրականություն, ապա ի՞նչ է գալու դրանից հետո:

Հայե՜ր, իսկ ինչի՞ց ենք մենք այսքան վախենում: Ինչու՞ ենք այդքան սիրում անընդհատ քննարկել մարդկանց սեռական կյանքը, որը յուրաքանչյուր մարդու մասնավոր և անձնական կյանքի մի մասն է, կամ թե ինչու է ինչ-որ մեկը հագնում ինչ-որ տեսակի կոշիկ կամ խմում գինի օղու փոխարեն:

Եվ ահա այստեղ է, որ միմյանց հետ բավականին կապված, ինչպես նաև իրենց բնույթով առանձին սոցիալական հիմնախնդիրներ է, այսպես ասած, նույնականացվում, խճճվում և ներկայացվում են միևնույն շրջանակում,մասնավորապես` սեռական առողջության, հանդուրժողականության և բազմազանության գաղափարները սկսել են բարձրաձայնվել նույնասեռականության հայեցակարգի ներքո (օրինակ՝ ՁԻԱՀ-ը ներկայացվում է որպես«գեյերի հիվանդություն», նույնասեռականներին հաճախ անվանում են «բազմազաններ»), իսկ էքստրիմիստական հայացքներով ապրող երիտասարդների մի խումբ, երգելով հայրենասիրական երգեր, ցանկանում են փոխել հասարակությունը կրթելու ջանքերը, մանիպուլացիայի ենթարկել դրանք` այլ շեշտադրումներով ներկայացնելով: Ի՞նչ է, միթե՞ կարծում եք, որ «Ընկեր ջա՜ն, գինի լից» երգելով մեր երկրում պետք է դադարեն սեռական ճանապարհով փոխանցվող վարակները, այլ հիմնախնդիրներ ստանան իրենց լուծումները, կամ որ վաղն ավելի առողջ հասարակություն կձևավորվի:

Մեր մշակույթի պահպանման ճանապարհին, մենք բախվում ենք որոշ խնդիրների եւ զարգացումները, բայց դրանց մասին խոսելու փոխարեն, մենք քննադատում եւ դատում ենք նրանց, ով փորձում է լուծումներ տալ խնդիրներին: Եկեք փոխարենը փորձենք կրթել ինքներս մեզ եւ ավելի ակտիվ դեր ստանձնենք մեր հասարակության մեջ, քանի որ, վերջ ի վերջո մենք ենք ձեւավորում այս հասարակությունը:

Մենք պետք է ընդունենք տարբեր մարդկանց մեր հասարակության մեջ, անկախ նրանց տարբերություններից եւ այդ տարբերություններից մասին մեր կարծիքներից, հասկանալով, որ ընդունելով նրանց մենք չենք զոհաբերում մեր մշակույթը:

Լիլիանը մեծացել է Լոս Անջելեսում (ԱՄՆ), իսկ անցյալ տարի տեղափոխվել է Հայաստան: Նա աշխատում է բիզնես ոլորտում եւ ներգրավված է զարգացման տարբեր ծրագրերում Հայաստանում եւ Արցախում:

Մեկնաբանություններ (1)

Siranush
Մի բան էլ ուզում էի հարցնել, իմանալու բոլորի կարծիքը; Ինչու՞ Հայաստանում, համարյա բոլոր(հատկապես ռաբիզ) ընկեր տղաները իրար բարևելիս շրթունքներով համբուրվում են, ինչպես գեյերը Եվոպայում, չէ որ միմյանց շրթունքներով համբուրվելը սեռական կիրք է արթնացնում...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter