HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Ձկնարտադրության խթանման մի բանաձև

«Հայ ձկնաբույծների միավորման» ՀԿ-ի տնօրեն Արթուր Աթոյանը հրաժարվեց պատասխանել «Հետքի» այն հարցին, թե ովքեր են Արարատյան դաշտավայրում շարունակում հորատումներ իրականացնել, չնայած այն հանգամանքին, որ կառավարությունը երկու տարի առաջ սահմանափակումներ էր մտցրել և խստացրել  հորատանցքեր փորելու թույլտվություններ ստանալու կարգը` արտեզյան ջրերը պահպանելու նպատակով:  Ա. Աթոյանը միայն պարզաբանեց, որ հորատանցքեր փորողները իրենց գործողությունները բացատրում են նրանով, որ իրենք հորատումներ էին իրականացրել նախքան կառավարության որոշման ուժի մեջ մտնելը:

Հայաստանում ձկնաբուծության խնդիրների մասին մամուլի ասուլիսի ժամանակ Արթուր Աթոյանը ներկայացրեց ձկնաբուծությունը մեր երկրկում զարգացնելու իր բանաձևը, համաձայն որի` Հայաստանից արտահանվող ձկնամթերքը ավելի մրցակցային կլինի արտաքին շուկայում, մասնավորապես Ռուսատանում, եթե դրանց վրա գրված լինի իրենց ասոցիացիայի անվանումը, այդ դեպքում կշահեն առաջին հերթին մանր և միջին ձկնաբույծները, որոնք իրենց արտադրանքը կարող են իրացնել առանց ավելորդ քաշքշուկի և միջնորդության:

Հետաքրքրիր է, թե արտահանման այդպիսի ձևաչափը որքանով ձեռնտու կլինի խոշոր ձկնարտադրողներին, ովքեր առանց ասոցիացիայի էլ կարողանում են իրացնել իրենց արտադրանքը: Արթուր Աթոյանի խոսքերով, այդպիսի արտահանում իրականացվում է ամբողջ աշխարհում, իսկ Հայաստանում այն իրականացնելը դեռևս երազանքի պես մի բան է:

Ձկնարտադրությունը որպես տնտեսության ճյուղ զարգացնելու հարցում «Հայ ձկնաբույծների միավորման» տնօրենն ակնկալում է պետությամ աջակցությունը: Պետության, մասնավորապես` գյուղնախարարության և էկոնոմիկայի նախարարության դերն այս ոլորտում, ըստ Ա. Աթոյանի, գիտական հետազոտություններ անելն է:

Լրագրողների հարցին, թե արդյոք այս ոլորտում մենաշնորհային իրավիճակ չի ստեղծվում խոշոր ձկնարտադրողներ կողմից, Ա. Աթոյանը պատասխանեց, որ պետք չէ ընդհանուր ու ազգային շահը ավելի բարձր գնահատել, քան անհատականը, և պետք չէ քննադատել խոշոր ընկերություններին միայն այն բանի համար, որ դրանք շարունակում են ավելի զարգանալ և օգուտ տալ մեր երկրին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter