«Երևան» ՋԷԿ-ի նորակառույց պահեստում հրդեհ է բռնկվել
Երեկ` ժամը 07.53-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արցախի պողոտայի 3-րդ նրբանցքի թիվ 3 հասցեում գտնվող «Երևան» ՋԷԿ-ի պահեստներում: ԱԻՆ լրատվական կենտրոնը տեղեկացնում է, որ դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և հրդեհաշիջման բաժնի օպերատիվ խումբը:
Քիչ անց՝օգնության կանչով դեպքի վայր են մեկնել ևս վեց մարտական հաշվարկ, մեկ մարտական հաշվարկ հատուկ հրդեհաշիջման ջոկատից և ՃԿԿ օպերատիվ խումբը՝ պարամեդիկներով:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.14-ին, մարվել`08.37-ին: Այրվել է նորակառույց պահեստ 450 քմ մակերեսով՝ իր գույքով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել