HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետը հանդիպել է քաղաքային և խոշոր գյուղական համայնքների նորընտիր ղեկավարներին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հունվարի 16-ին եւ 17-ին  աշխատանքային  հանդիպումներ ունեցավ հանրապետության քաղաքային եւ խոշոր գյուղական համայնքների նորընտիր ղեկավարների հետ:

Քննարկվեցին  2012թ. համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներին, համայնքներում տարբեր աղբյուրներով իրականացվող ծրագրերի ընթացքին, կառավարություն-համայնքներ  համագործակցությանը վերաբերող եւ մի շարք այլ հարցեր:

Փոխվարչապետն առանձնահատուկ կարեւորեց համայնքների ղեկավարների պատասխանատու գործելաոճը` համայնքային խնդիրների լուծման եւ բնակչությանը որակյալ ծառայություններ մատուցելու հարցում: Նա միաժամանակ հայտնեց, որ  կառավարությունը պատրաստակամ է աջակցել առկա խնդիրների լուծման գործում: Ա. Գեւորգյանը նաեւ կարեւորեց  ՏԻ մարմիններ-մարզպետարան- պետական մարմիններ շղթայի արդյունավետ աշխատանքը:

Համայնքների ղեկավարները տեղեկություններ ներկայացրեցին ծրագրերի ընթացքի, առկա խնդիրների մասին, իրենց հուզող հարցերի վերաբերյալ ստացան պարզաբանումներ:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter